Ասում են՝ երբեմն լինում է այդպես։ Ասում են՝ երբեմն լինում են նաև շատ այլ
բաներ, որոնք լինում են միայն այդպես։ Բայց այդպես էլ որոշ բաներ երբեք
չեն լինում։ Մնացածը լինում է ոչ այնպես, ինչպես պետք է լիներ։ Ասում են․․․
բայց այսպես չի լինում․․․
Սերը սուտ է։ Դա նորություն չէ․ բայց այդ դեպքում ինչու՞ են մարդիկ հակված ամեն անգամ այդ կործանարար էներգետիկ հոսքին ընթացք տալու։ Ազատ ժամանակի ավելցուկը չի կարող լինել սրա պատճառը այն պարզ պատճառով, որ դրա համար ժամանակ ենք գտնում նաև, երբ չափազանց զբաղված ենք լինում այլ հարցեր փչացնելով։ Փոխարենը արժե մտածել խրոնիկական երազկոտությանը մեկընդմիշտ վերջ տալու մեթոդների մշակման մասին։ Մյուս կողմից էլ ասում են՝ առանց երազների կյանքի հետաքրքրությունը մեծապես տուժում է ի օգուտ կյանքի և ի վնաս ապրողի։ Ստացվում է, որ հետաքրքրությունը վայրիվերումների հերթափոխի մեջ է։ Այդպես է, եթե խաղում ենք՝ նմանվելով ծովափին ավազից ամրոցներ շինող երեխաների, ովքեր իրենք են հաճույքով քանդում իրենց հիմնածը, եթե ալիքը կամ քամին կամ մեկ ուրիշը չի անում դա։ Բայց մի՞թե չի լինում այնպես, որ սարքածդ այնքան է դուրդ գալիս, որ այլևս քանդել չես ուզում։ Լինում է, և շատ հաճախ, ուղղակի այդ պահին նոր գիտակցում ես, որ միևնույնն է դա տուն տանել չես կարող, միևնույնն է ալիքը իրենը կանի վաղ թե ուշ։ Ու այդ պահին նոր սկսում է ինքնախարազանումը, թե ինչու սկսեցի կառուցել այդպիսի պայմաններում։ Պատասխանը պարզ է․ որովհետև հույս չկար, որ այդքան գեղեցիկ բան կստացվի։ Փաստորեն պետք է նույնիսկ այն դեպքում, երբ գեղեցիկ ու մնայուն բան ստեղծելու ոչ հույս կա, ոչ մտադրություն, պետք է սկսել ամուր հիմքի վրա․ միգուցե վերջում չուզենաս քանդել։ Մյուս կողմից էլ ամուր հիմքի վրա ինչ էլ սարքես, մեկ է չես ուզենա քանդել, որքան էլ դա անճոռնի լինի։ Ու փաստորեն, ամուր հիմքերի վրա անճոռնի բաներ շինածները որպես կանոն ավելի երջանիկ են, քան փխրուն գլուխգործոցը ծովափից տուն բերել փորձող օփորթունիստները։ Ուրեմն խաղալ պետք է, բայց քոմփիթիթորի սկզբունքներով, որոնցից վերջինը արի ու տես ու մի զարմացի՝ «կրել-թռնելն» է։

PS. Ով թռնի, ով գնա սանատորիա․․․