Երևի թե բոլորիս էլ մեր գիտակցական կյանքում բազմակի անգամ այցելել է այն միտքը, թե ինչ կլիներ, եթե կարողանայինք ժամանակը ետ տալ, նորից վերածնվել ու վերապրել հիշողություն դարձած մեր օրերը։
Կարծես թե պահը եկել է. փակում ենք աչքերը և պատկերացնում, որ արթնանում ենք ու տեսնում, որ 10 տարեկան ենք, բայց ոչ թե ժամանակն է ետ գնացել, այլ մենք ենք տարիքով փոքրացել, իսկ կյանքում ամեն ինչ շարունակվում է իր հունով։
Մինչ դուք կպատկերացնեք ձեր սեփական կյանքը, ես փորձեմ նկարագրել "Հ"-ի հետագա ճակատագիրը։
Պայծառ ու արևոտ մի առավոտ է, արևի շողերը ընկել են նրա ննջարան և չարաճճի խաղ են խախում նրա դեմքին։ Այո, պատկերացնում եմ, որ նրա ննջարանը պետք է որ պայծառ ու արևոտ լինի, քանի որ նա եղանակի մարդ է, երբեմն նրա նման փոփոխական։ Ինչքան էլ նրան հաճելի է արևի ջերմությունը զգալ իր վրա, նա չի հանձնվում, ոչինչ չի ստիպում նրան շուտ գնալ աշխատանքի, ավելի լավ է երկար քնի։ Ինչևէ, ժամը մոտենում է....նա կիսափակ աչքերով վեր ե կենում անկողնուց , գնում է լոգարան, նա արդեն ցնցուղի տակ է, բայց դեռ լիովին չի արթնացել, դեռ կիսատ երազ է թողել գիշերում և վերջապես ուշքի է գաիլիս, քանի որ գալիս է ամենապատասխանատու և, երևի թե, տղայի ամենաչսիրած պահը. նա պետք է սափրվի (մոռացել էի նշել, որ "Հ"-ն տղա է):Նայում է հայելու մեջ և զարմանքով տեսնում, որ սափրվելու կարիք ընդհանրապես չկա, դեմքը շատ տարօրինակ ձևով փոխվել է, մի քիչ կարծես նիհարել է...օօօօհ, Աստվածներ, այս ի՞նչ է կատարվել...Մարմնի բոլոր իրեն հետաքրքրող մասերը զննելուց հետո վերջապես հասկանում է, թե ինչ է կատարվել իր հետ` նա կրկին 10 տարեկան է։
Խուճապը պատել է նրան, նա սկսում է վերհիշել երեկվա իր ամբողջ օրը....ի՞նչ է արել երեկոյան, գուցե շ՞ատ է խմել, գուցե ինչ-որ բան է ընդունել և չի՞ հիշում։ Ոչ, այդ աստիճանի նա երբեք չի հասնում, այդ տարբերակը չի ընդունվում։ Միացնում է հեռուստացույցը, որ տեսնի արդյո՞ք նույն թվականն է...այո, այստեղ էլ ամեն ինչ իր տեղում է։
Քանի որ նա շատ զգացմունքային է, և գիտի որ դա իրեն խանգարում է, նա կարողանում է շուտ իրեն տիրապետել և սառնասրտորեն դատել. Ուրեմն, ինչու՞ է իր հետ այդպիսի բան պատահել, ու՞մ է դա պետք։ Մի չարաճճի ժպիտ է հայտնվում նրա դեմքին. իսկ ի՞նչ կա որ, կյանքը նրան այսպիսի հնարավորություն է տալիս, և նա պետք է օգտվի դրանից, այլ ոչ թե խուճապի մատնվի։ Ինչպիսիիի մտքեր են սկսում անցնել նրա մտքով...նա արդեն իր երևակայական աշխարհում է..., բայց դռան թակոցը նրան ստիպում է սթափվել. մայրիկը կանչում է նախաճաշի։ Նա սկսում է մայրիկի հետ հանդիպումից խուսափելու ելք փնտրել։ Հին պահված շորերի մեջ գտնում է իրեն հարմար մի հագուստ, որը ինչ լավ է որ դեռ չէին հասցրել տալ գյուղի բարեկամներին։ Իրեն կարգի բերելուց հետո, նայելով հայելու մեջ, հասկանում է, թե ինչու էին մարդիկ ամեն կողմից իր թշերը քաշքշում, երբ նա իրոք փոքրիկ էր։
Եվ այսպես, ի՞նչ է պետք անել առաջին հերթին. Էվրիկա, նա կգնա բակում խաղալու, բաց կթողնի իր մեջի փոքրիկ տղային, կիրականացնի վաղուց մտածված, բայց այդպես էլ չիրականացրած դաղալությունները։ Ֆուտբոլ...անուն գոռոցի...բռնոցի-պպզոցի....օօօ, նա արդեն բակի տեր ու տիրակալն է, նա միշտ էլ սիրել է հաղթող լինել։
Անցնենք առաջ։ Ի՞նչն է նրան հետաքրքրում խաղերից հետո։ Իհաարկե աղջիկները։
Ընդհանրապես այս տղան շատ հետաքրքրասեր ու զննող մարդ է, կարելի է ասել` սիրում է աղջիկներին գրքի նման կարդալ, մեկը մյուսի ետևից նրան հետաքրքրում են բոլորը։
Շատ է սիրում մարդկանց աչքերի մեջ նայել, թե ի՞նչ է փնտրում, ոչ ոք չգիտի։ Ինչևէ, նա հիմա ավելի հեշտ տարբերակ ունի, այժմ իր չարաճճի մանկական աչքերով կարող է անթարթ ու անվերջ նայել ցանկացածի աչքերին և ընդհանրապես չամաչել դրանից, չէ՞ որ նա երեխա է, կծիծաղեն ու կշոյեն նրան։ Նա կսկսի բազմապիսի ու բազմազան հարցեր տալ` մանկական թվացող, բայց իրենց մեջ խորը իմաստ պարունակող. Նա կփորձի դառնալ այն միակ տղան, որը վերջապես կհասկանա, թե ինչեր են թաքնված աղջկա ուղեղի ծալքերում, ինչ են վերջապես նրանք ուզում։ Համակ ուշադրությամբ կլսի բոլոր աղջկական զրույցները, իր համար նոր բացահայտումներ կանի` այդ ընթացքում իրար ետևից ուտելով հյուրասիրված բոլոր քաղցրավենիքները։ Այս զրույցի ժամանակ նրան մի փոքր կմատնեն իր` այսպես ասած "կոտոշները". նա կփորձի անընդհատ հակառակվել ու ցույց տալ իր մանկական փոքրիկ առավելությունը։
Այնուհետև պատկերացնում եմ մի էսպիսի տեսարան. մեր երիտասարդը գնում է մի աղջկաշատ վայր, ասենք լողավազան, մեծ ճարպկությամբ մնում է աղջիկների հանդերձարան, և...բացվում են դրախտի դռնեռը (չնայած կարծում եմ` նա այդքան էլ դրա պակասը չունի)։ :)))Անցնենք ավելի լուրջ թեմաների։ Չնայած նրան իրականում այքան էլ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին, բայց այս դեպքում նրան զվարճալի կլիներ լսել, թե իրականում մարդիկ ինչ են խոսում իր մասին։ Նա կփորձի տեսնել իր շրջապատի դիմակավոր մարդկանց, կփորձի տարբերել կեղծն ու իրականը. Դա նրան շատ կօգնի հետագայում ճիշտ կողմնորոշվել, չխաբվել ու չսխալվել, դա նրան ամենից շատն է վախեցնում կյանքում։
Երբեմն նրան դուր է գալիս ծուղակի մեջ գցել մարդկանց, անելանելի վիճակի մեջ դնել և տեսնել նրանց ռեակցիան։ Նա նորալլուկ գիտնականի պես նոր ու նոր փորձեր կհնարի այս մարդկանց համար, բայց իհարկե խաղերի տեսքով,որոնց արդյունքները միայն իրեն հասկանալի կլինեն։
Երբեմն նրան դուր է գալիս ծուղակի մեջ գցել մարդկանց, անելանելի վիճակի մեջ դնել և տեսնել նրանց ռեակցիան։ Նա նորալլուկ գիտնականի պես նոր ու նոր փորձեր կհնարի այս մարդկանց համար, բայց իհարկե խաղերի տեսքով,որոնց արդյունքները միայն իրեն հասկանալի կլինեն։
Երևի թե այսքնով սահմանափակեմ իմ երևակայությունը, հակառակ դեպքում պատմությունս կդառնա ֆանտաստիկ պատմվածք, որը ես չեմ սիրում։ Ինձ տրագիկոմեդիաներ են դուր գալիս։
