четверг, 14 июля 2011 г.

REINCARNATION

Հետևյալ գրառմանս պատճառ հանդիսացավ այս հրաշք երգը: Առավել դրական ու բարի երգ չեմ կարող պատկերացնել: Գրվածքս մի փոքր գովազդային կլինի. կներկայացնեմ իմ սիրելի Ռեինկարնացիայի որոշ ստեղծագործություններ, որոնք շատ եմ սիրում: 
Ինչպես երգում է ասվում` ուզում եմ իրար սիրեք... Եվ այս տեսահոլովակը դիտելիս ուզում եմ երեխա ունենալ : )))))))

Առանց կարոտ չի լինում սեր.....Առանց սեր չկան հույզեր...
Մեզ հույզեր ու հոգու ալեկոծություն է պետք, մեզ սիրո մեջ տանջանք է պետք, այլ կերպ կիսատ է, այլ կերպ մենք չենք ապրի։ Ամեն  նոր սեր մի նոր խթան է, մի նոր լույս մեր կյանքում, նա է գալիս գունավորելու մեր գորշությունը...

Գտեք ձեր կյանքի լույսը ու դարձեք մեկի համար նրա լուսաբացը.... Լուսավորեք ձեր սիրտն ու հոգին....

Արի լինենք մենք  ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱՑԻ

пятница, 8 июля 2011 г.

ՍՈՒՐՃ, ՇՈԿՈԼԱԴ, թե՞ ԴՈՒ


Դառը սուրճ և քաղցր շոկոլադ…Երկու ծայրահեղություն, որոնք համեմում են իմ յուրաքանչյուր օրը, ծայրահեղություններ, որ օգնում են ինձ սթափ լինել ու իհարկե  գլուխս կորցնել։ Երկու սովորություն, որոնց արանքում միշտ էլ տեղ ես գտնում ԴՈՒ. չէ՞ որ առանց քեզ կմոռացվի իմ սիրած սովորությունը` սիրելը։ Բայց ո՞վ ես դու, որտե՞ղ ես…..անիրական ես։ Իրական է միայն իմ սուրճը։ Այն ջերմացնում է ինձ, այն չի այրում, սպիեր չի թողնում….Սուրճի բույրը ինձ տխուր հիշողություններ չի բերում,  շոկոլադն ինձ երջանկության հորմոններ է հաղորդում է և ոչ երբեք նյարդայնացնում։ Դու չունես նրա քաղցրությունը, դու միայն դառը մտքերով ես համեմված։ Դու անհույս տաքանում ես քո սառցե սրտի արձակած սառնությունից, և դու չես կարող հալչել իմ մատների հպումից…
Դու նա ես, ով իր բացակայությամբ դատարկ է թողնում իմ էությունը…Բայց ո՞վ ես դու, որտեղ ես…. Անիրական ես…