Եվս մեկ ձմեռ ճանապարհում ենք իրարից հեռու, բայց միմյանց կողքին: Միմյանց այնքան մոտ, որ հեռավորությունից սիրտս կտոր-կտոր է լինում: Այսպես չպետք է լիներ, բայց եղավ: Հոգեվարքի մեջ գտնվող իմ զգացմունքները հիշողություն են դառնում, որովհետև, այո, մեծացել եմ: Կամ գուցե փորձում եմ հավատալ, որ ժամանակի հետ համընթաց մեծացել եմ ու հաղթահարել, համակերպվել: Ես սովորել եմ ապրել առանց քեզ: Այդպես գուցե ավելի լավ է: Մի բուռ ջերմ հիշողություններ ունեմ քեզնից: Որ հիշելիս աչքերիս առաջ մեր ժամանակն է հայտնվում` իր ցուրտ ձմեռով ու այդպես էլ չջերմացած գարունով: Ես երևի ժամանակին սխալվել եմ` առաջին ու վերջին սերեր որոշելով: Առաջին սերը, երևի, այն է, որ հիշում ես: Ես հիշում եմ քեզ, թեև դու հայտնվեցիր միջանկյալ, բայց մնացիր հավերժ: Ես երջանիկ էի, թեև մենք մեղսավոր էինք ու կատարյալ չէինք: Ես վստահ չեմ, որ դու նույնն ես զգացել կամ զգում, բայց դա ինձ, անկեղծ ասած, չի էլ հետաքրքրում: Թե իմանայի, որ մահամերձորեն կապվում եմ քեզ հետ, այսպես չէր լինի: Ես, որ առանց քեզ շնչել չէի կարողանում, մի օր արթնացա ու մտածեցի, որ գուցե չեմ կարողանում շնչել, որովհետև կողքիս ես: Ես, որ աստվածացրել էի քեզ, մի օր մտածեցի, թե գուցե սխալ են աստվածները` երկրի վրա կրկնօրինակներ իջեցնելով: Ու դարձա անհավատ: Երևի թե սխալ է, որ միմյանց կողքին մինիմալ քիչ ժամանակ անցկացրած մարդիկ մնացած մաքսիմալ ժամանակն անց են կացնում միմյանց մասին մտածելով ու կարոտելով: Սխալ է, բայց որքան էլ պայքարենք դրա դեմ, այն մեզնից ուժեղ է: Մեզ կապում են ավելին քան հիշողությունները, որոնց դեմ անզոր են մեր սուտ օրերն ու ամիսները: Տարիներն անցնում են, շրջվում են օրացույցների էջերը, բայց մի կարևոր բան չի փոխվում` ես հիշում եմ քեզ: Բայց քո թուլության լռություններին ի պատասխան ես նույնպես ստիպված եմ լռել ու սպասել, թե երբ կրկին կուժեղանաս ու կգաս: Թե անգամ էլ երբեք այդքան ուժեղ չլինես, ես չեմ դադարի հիշել քեզ: Եվ թույլ տուր սրիկայաբար այնքան եսասեր լինել` մեզ մաղթելով մեր զգացմունքների մաքրության չափ հավիտենական կապվածություն իրարից, ներիր... Ես երևի սիրում եմ քեզ, կամ էլ իմ հորինած քեզ, իմ ստեղծած քեզ, գոյություն չունեցող քեզ, իմ թյուրիմացաբար միջանկյալ, բայց փաստորեն առաջին սեր:
TATEV's BLOG
понедельник, 10 февраля 2014 г.
понедельник, 8 июля 2013 г.
ՋԵԿ ԼՈՆԴՈՆ "ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ՍՏՐԱՆՍԿԻԻՆ"
Ես ասե՞լ էի, որ բոլոր մարդիկ բաժանվում են տեսակների: Եթե ասել եմ քեզ այս մասին, թույլ տուր մանրամասնել և քեզ պատմել այն ամենը, ինչ գիտեմ դրա մասին: Բայց տարօրինակ է, դու դուրս ես սահում, և ես չեմ կարողանում քեզ դասել այս տիպերից և ոչ մեկի շարքում: Սարսափելի է` ես չեմ կարող քեզ մասնատել, կիսել իմ և մարդկանց միջև: Կիսել իմ և իմ միջև:
Իմ փախչող ու վերադարձող ներկա: Հետաքրքիր է, բայց մեզնից յուրաքանչյուրն իրեն զգում է միայնակ մյուսի կողքին, մյուսից տարբեր, և գուցե այդ պատճառով էլ ամենափոքրիկ նմանությունը մեր մեջ նման է հրաշքի…
Մեզ պետք չեն բառեր` բարձրաձայն բառեր: Մենք այդ բառերի համար չափազանց անհասկանալի ու բարդ ենք: Գուցե Աստված հիանում է մեզնով` տեսնելով մեր լուռ միասնությունն ու շփումը:Այս ամենում և մեր հարաբերություններում միակ բնական բանը անբնական տաքարյունությունն է, չափազանց մեծ, վտանգավոր, լուսավոր: Դե ճիշտ է, մենք միասին ենք, բայց մենք նման ենք այլմոլորակայինների ուրվականների: Ու միասին ենք…
Քո մասին մտածելիս և քո կողքին անգամ քո մասին երազելիս ես ժպտում եմ: Ժպտում եմ նախանձելի ու անկեղծ ժպիտով: Դա մի ժպիտ է, որին կարելի է ներել: 25 տարի ես ապրել եմ հուսահատության բանտում: Ես սովորել եմ չհիանալ: Դա մի դաս է, որն անհնար է մոռանալ: Ես ինձ արգելում եմ հուսալ և հավատալ նաև հույսի գոյությանը: Ես ուրախանում եմ ամենափոքրիկ մանրուքներով, նույնիսկ իմ օրերով: Բայց ես չեմ կարողանում հիանալ ինքս ինձանով, հիանալ այն հրաշքով, որ թաքնված է իմ ներսում: Հիանալ իմ սիրով…

четверг, 20 июня 2013 г.
Законы жизни
1. Принцип зеркала. Прежде чем судить о других, следует обратить внимание на себя.
2. Принцип боли. Обиженный человек сам наносит обиды другим.
3. Принцип верхней дороги. Мы переходим на более высокий уровень, когда начинаем обращаться с другими лучше, чем они обращаются с нами.
4. Принцип бумеранга. Когда мы помогаем другим, мы помогаем сами себе.
5. Принцип молотка. Никогда не используйте молоток, чтобы убить комара на лбу собеседника.
6. Принцип обмена. Вместо того чтобы ставить других на место, мы должны поставить на их место себя.
7. Принцип обучения. Каждый человек, которого мы встречаем, потенциально способен нас чему-нибудь научить.
8. Принцип харизмы. Люди проявляют интерес к человеку, который интересуется ими.
9. Принцип 10 баллов. Вера в лучшие качества людей обычно заставляет их проявлять свои лучшие качества.
10. Принцип конфронтации. Сначала следует позаботиться о людях и только потом вступать с ними в конфронтацию.
11. Принцип каменной скалы. Доверие — это фундамент любых взаимоотношений.
12. Принцип лифта. В процессе взаимоотношений мы можем поднимать людей вверх или опускать вниз.
13. Принцип ситуации. Никогда не допускайте, чтобы ситуация значила для вас больше, чем взаимоотношения.
14. Принцип Боба. Когда у Боба есть проблемы со всеми, главной проблемой обычно является сам Боб.
15. Принцип доступности. Легкость в отношениях с самим собой помогает другим чувствовать себя свободно с нами.
16. Принцип окопа. Когда готовишься к сражению, выкопай для себя такой окоп, чтобы в нем поместился друг.
17. Принцип земледелия. Все взаимоотношения нужно культивировать.
18. Принцип 101 процента. Отыскать 1 процент, с которым мы согласны, и направить на него 100 процентов наших усилий.
19. Принцип терпения. Путешествовать вместе с другими всегда приходится медленнее, чем путешествовать одному.
20. Принцип празднования. Подлинная проверка взаимоотношений заключается не только в том, насколько мы верны друзьям, когда они терпят неудачу, но и в том, как сильно мы радуемся, когда они добиваются успеха.
21. Принцип дружбы. При прочих равных условиях люди будут стремиться работать с теми, кто им нравится; при прочих неравных условиях они все равно будут это делать.
22. Принцип сотрудничества. Совместная работа повышает вероятность совместной победы.
23. Принцип удовлетворения. В замечательных взаимоотношениях сторонам для получения удовольствия достаточно просто находиться вместе.

пятница, 14 сентября 2012 г.
СТАВКИ СДЕЛАНЫ, СТАВОК БОЛЬШЕ НЕТ!
Ասում են՝ երբեմն լինում է այդպես։ Ասում են՝ երբեմն լինում են նաև շատ այլ
բաներ, որոնք լինում են միայն այդպես։ Բայց այդպես էլ որոշ բաներ երբեք
չեն լինում։ Մնացածը լինում է ոչ այնպես, ինչպես պետք է լիներ։ Ասում են․․․
բայց այսպես չի լինում․․․
Սերը սուտ է։ Դա նորություն չէ․ բայց այդ դեպքում ինչու՞ են մարդիկ հակված ամեն անգամ այդ կործանարար էներգետիկ հոսքին ընթացք տալու։ Ազատ ժամանակի ավելցուկը չի կարող լինել սրա պատճառը այն պարզ պատճառով, որ դրա համար ժամանակ ենք գտնում նաև, երբ չափազանց զբաղված ենք լինում այլ հարցեր փչացնելով։ Փոխարենը արժե մտածել խրոնիկական երազկոտությանը մեկընդմիշտ վերջ տալու մեթոդների մշակման մասին։ Մյուս կողմից էլ ասում են՝ առանց երազների կյանքի հետաքրքրությունը մեծապես տուժում է ի օգուտ կյանքի և ի վնաս ապրողի։ Ստացվում է, որ հետաքրքրությունը վայրիվերումների հերթափոխի մեջ է։ Այդպես է, եթե խաղում ենք՝ նմանվելով ծովափին ավազից ամրոցներ շինող երեխաների, ովքեր իրենք են հաճույքով քանդում իրենց հիմնածը, եթե ալիքը կամ քամին կամ մեկ ուրիշը չի անում դա։ Բայց մի՞թե չի լինում այնպես, որ սարքածդ այնքան է դուրդ գալիս, որ այլևս քանդել չես ուզում։ Լինում է, և շատ հաճախ, ուղղակի այդ պահին նոր գիտակցում ես, որ միևնույնն է դա տուն տանել չես կարող, միևնույնն է ալիքը իրենը կանի վաղ թե ուշ։ Ու այդ պահին նոր սկսում է ինքնախարազանումը, թե ինչու սկսեցի կառուցել այդպիսի պայմաններում։ Պատասխանը պարզ է․ որովհետև հույս չկար, որ այդքան գեղեցիկ բան կստացվի։ Փաստորեն պետք է նույնիսկ այն դեպքում, երբ գեղեցիկ ու մնայուն բան ստեղծելու ոչ հույս կա, ոչ մտադրություն, պետք է սկսել ամուր հիմքի վրա․ միգուցե վերջում չուզենաս քանդել։ Մյուս կողմից էլ ամուր հիմքի վրա ինչ էլ սարքես, մեկ է չես ուզենա քանդել, որքան էլ դա անճոռնի լինի։ Ու փաստորեն, ամուր հիմքերի վրա անճոռնի բաներ շինածները որպես կանոն ավելի երջանիկ են, քան փխրուն գլուխգործոցը ծովափից տուն բերել փորձող օփորթունիստները։ Ուրեմն խաղալ պետք է, բայց քոմփիթիթորի սկզբունքներով, որոնցից վերջինը արի ու տես ու մի զարմացի՝ «կրել-թռնելն» է։

PS. Ով թռնի, ով գնա սանատորիա․․․
понедельник, 10 сентября 2012 г.
ԽՈՇՈՐ ԱՐՑՈՒՆՔՆԵՐՈՎ ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Չգիտեմ այս տխուր աշխարհում որն է լավը, որը` վատ: Ժպիտներ, արցունքներ, ծաղիկներ...զարմանալի ու հեգնոտ սերեր...Երևի այսպես է լինում, որ վախենում ես: Քեզ զգում ես մենակ, անզոր, գլուխդ կորցնում ես ու արդեն չես հավատում ոչ ոքի, չես հավատում ինքդ քեզ, կորցնում ես քո այն սիրուն հավատը, որին դու իսկապես չպիտի աճուրդի հանես անարժան մարդկանց համար:
Երևի այդպես է լինում, որ սիրտդ սխալ է գործում, ինչպես վիրավոր մի թռչուն անիմաստ թպրտում է` վանդակից դուրս թռչելու հույսով: Իսկ ինչու՞ : Գուցե ազատ մեռնելու:
Գիտես այս ամենն ինձ հետ կապ ունի այնպես, ինչպես ծաղիկները` արցունքների: Սա իմ ամենահրաշք օրերից մեկն է: Ես արդեն առաջվա նման չեմ սարսափի այսպիսի օրերի իմ արցունքներից, քանզի ես սիրում եմ նրանց: Ոչինչ, որ մարդը տխուր է ծնվում, տխուր է ապրում և գուցե տխուր էլ կմեռնի:
Բայց արի մենք մեզ տխուր չհամարենք, պարզապես մեզ տխրեցնում են հաճախակի երջանիկ կամ դժբախտ հանդիպումները:
Ես վարդեր եմ սիրում, իսկ նա` մեխակներ, ես արցունքներ եմ սիրում, իսկ նա` հեքիաթներ: Ես չգիտեմ ով է այդ նա-ն: Նա իմ հեքիաթների ես-ն է: Հասկանու՞մ ես, նա ինձ շատ հարազատ է, կարծես թե ես լինեմ:
Տունը ցուրտ է: Պտտվող ձայնասկավառակն ավելի տաք է, քան վառվող սալիկը:
Սիրտս լալիս է, ինչ-որ մեկը երգում է վերադարձի ճանապարհի մոռացում: Ես կորցրել եմ իմ այդ ճանապարհը, իսկ մոռանալ չեմ ուզում...
Գիտե՞ս ինչքան բան կա մոռանալու: Եվ ու՞մ է պետք իմ մոռանալը, ու՞մ կխաբեմ ես դրանով, եթե ոչ ինձ միայն:
Մայրս ինձ միշտ ասում է` բանական եղիր: Իսկ դու գիտե՞ս դա ինչ է նշանակում: Դա այն է, երբ դու մատդ թողնում ես դռան արանքում, հետո սեղմում ես (չգիտակցված կամ դիտմամբ) ու գիտես, որ հիմա ձեռքդ կցավի: Իսկ եթե քեզ ծաղիկներ են նվիրում ու ոչինչ չեն ասում, դու բանական լինել չես կարող, այսինքն դու իմանալ չես կարող, թե քեզ ինչ է սպասվում հետո` ծաղիկներ, թե ապտակ:
Ներիր ինձ, իմ հեքիաթ: Կամ ես քեզ չհասկացա, կամ դու ինձ խաբեցիր: Ես ծիծաղելի դրության մեջ եմ հիմա. միաժամանակ և ծիծաղում եմ և տխուր եմ: Տխուր եմ մի արցունքոտ տխրությամբ, որ կուզեի հիմա փշրել այս անձրևոտ օրվա չար գույներում: Սիրտս մռնչում է. քեզ ով էր ասել անձրևի պես սառր ու խառը ծնվեիր... քեզ ով էր ասում գեղեցիկ հեքիաթներ հյուսեիր աշխարհի ու մարդկանց մասին, քեզ ով էր ասում խոշոր արցունքներ սիրեիր այս խղճուկ քաղաքում...
Լսի՛ր, դու կհավատա՞ս, եթե քեզ ասեն, որ ծաղիկներն էլ են ստում: Ես այսօր հավատում եմ և վախենում, որ մի օր գուցե նրանց ատեմ: Ինչեր եմ խոսում, չէ՞, բայց գիտեմ, որ դու չես զարմանում:
Ուզու՞մ ես քեզ մի գաղտնիք ասեմ, որ ես հիմա փառաբանում եմ, չնայած այն ինչ-որ տեղ հետադիմական է: Եվ դա այն է, որ տանձն ավելի համեղ է, քան սերը (ազնիվ խոսք):
Խոշոր արցունքներով փոքրիկ աղջիկ, որն ապրում է իրենից փոքրիկ քաղաքում, և որին մեկը սիրում է սիրել.... իսկ նա չգիտի...
четверг, 7 июня 2012 г.
Առանց կղզի
Մենք միշտ Նրան ենք երազում…
Ամենուր, ամեն օր…
Ծով ենք տեսնում երազում:
Հիշողությունն է…
Կարոտն է` ծովի տեսքով, ծովի նման:
Մեր կարոտն է առանց կղզի…
Ծով է ներսս: Նոր եմ գտել, ճիշտ քո վեպի ծովի նման…

Մի փոքր էլ կսպասեմ
Ես մի փոքր էլ կսպասեմ… Քանի դեռ Արևն ամբողջությամբ չի թաքնվել, մի փոքր էլ կնստեմ այս քարին:
Այստեղ արևը բաց դեղին է, ինչպես մեր հեռավո~ր, հեռավո~ր գյուղում… Նա ջերմության գրեթե ոչ մի նշույլ ցույց չէր տալիս և միակ տաքը որ կար, միայն նրանից էր, որ գիտեինք` Արև է:
Ես մի փոքր էլ կսպասեմ, հետո կգնամ` աննկատ, բայց սպասելի, ինչպես որ Նա է գնում…
Подписаться на:
Комментарии (Atom)