понедельник, 12 марта 2012 г.

ՄԻԱԿԸ ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ


Երբեմն հանդիպում են մարդիկ, ում մենք կարիք չենք ունենում ճանաչել, որ հասկանանք, թե նրանք ովքեր են: Երբեմն կարելի է սիրահարվել ընդամենը մարդուն մեկ անգամ նայելով: Երբեմն կարելի է հիասթափվել մարդուց ընդամենը մեկ բառ ասելուց հետո: Երբեմն կարելի է հասկանալ մարդուն, անգամ ոչ մի բառ նրա հետ չփոխանակելով: Երբեմներբեմն, ոչ հաճախ մեզ հանդիպում են մարդիկ, ովքեր առանձնահատուկ են լինում: Նրանք սովորական չեն լինում: Մենք ստեղծված ենք լինում, որպեսզի օրերից մի օր հանդիպենք նրանց: Յուրաքանչյուր մարդ, դա տեսնում է յուրովի, սակայն յուրաքանչյուրի մոտ էլ  լինում են այդ Առանձնահատուկ մարդիկ
Երևի, թե հենց նրանց ենք մենք կարողանում գնահատել մեզանից առավել: Ամեն օր առավոտյան արթնանալուց ես հույս ունեմ, որ օրերից մի օր կհանդիպեմ նրան, որ կկարողանամ ասել, որ սիրում եմ նրան, կկարողանամ ամուր-ամուր գրկել: Երևի թե հենց այդ հույսն է մեզ ուժ տալիս ապրելու, հասկանալու, որ հնարավոր է օրերից մի օր այդ Առանձնահատուկ մարդկանցից ինչ -որ մեկին նաև մենք հանդիպենք:
Մենք բոլորս էլ խաղում ենքՈմանք խաղում են ավելի ճկուն, ավելի խորն են կարողանում թաքցնել իրենց իրական դեմքերը: Ոմանք դեռ նոր են սովորում խաղալ, և դեռ նորածիններ են, ովքեր հսկայական ճանապարհ պետք  է անցնեն, մինչև իրական վարպետության հասնելը: Բայց բոլորն էլ , բոլորն էլ դառնում են ոչինչ, բոլորն էլ դառնում են իրական, դառնում են ամբողջական, դառնում են լցված գույներով, երբ հանդիպում են իրենց Առանձնահատուկ մարդուն
Բայց դա տեղի չի ունենում: Նրանք սպասում են, սպասում, իսկ ժամանակը, ցավոք,  սպասելու սովորություն չունի: Երբ դուք կանգնած եք լինում, միևնույնն է ձեր շուրջն ամեն ինչ շարժվում է: Միևնույնն է ամեն ինչ փոխվում է, անգամ եթե դա դուք չեք ցանկանում: Եվ միգուցե օրերից մի օր դուք կհասկանաք, որ ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես դուք էիք ցանկանում: Միգուցե օրերից մի օր դուք կտեսնեք Ձեր Առանձնահատուկ մարդուկին, ինչ որ մեկ ուրիշի կողքին, ում հետ նա կարծես իրեն այնքան երջանիկ կզգա
 Միայն այդ վայրկյանին դուք կհասկանաք, թե որքան հիմար էիք դուք հենց հիմա, քանի որ  որքան էլ դուք շարունակեք սպասել, ժամանակը երբեք սպասելու սովորություն չունի….