вторник, 28 февраля 2012 г.

ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ

Մարդը դատապարտված է ազատության: Ես ինքս եմ իմ ազատությունը: Մենք հանդիսանում ենք այն, ինչ ցանկանում ենք: Մենք անզոր ենք պոկել որևէ էջ մեր կյանքից, թեև հեշտությամբ կարող ենք կրակի մեջ նետել ամբողջ գիրքը: Մարդու հոգում անցք կա՝ Աստծու չափերով, և յուրաքանչյուն այն լցնում է՝ ինչպես կարող է: Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով դրսևրում է իրեն: Հետևաբար նա ներկայացնում է իրենից ոչ այլ բան, քան իր արաքների ամբողջությունը, ոչ այլ բան, քան սեփական կյանքը: Կյանքի իմաստ գոյություն չունի: Ես ստիպված եմ ինքս դա ստեղծել: Ես միշտ կարող եմ ընտրություն կատարել, բայց պետք է գիտենամ, որ նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ չեմ ընտրում, ես դրանով հանդերձ այնուամենայնիվ կատարում եմ ընտրություն:
Յուրաքանչյուր երջանկության համար հարկ է լինում հատուցել: Չկա այնպիսի պատմություն, որ վատ չավարտվի: Այս մասին գրում եմ առանց որևէ պաթետիզմի, այլ ուղղակի այնպես՝ սառնասրտորեն, քանի որ միշտ այդպես եմ մտածել և քանի որ անհրաժեշտ էր այդ մասին ասել: Դա բոլորովին ինձ չի խանգարում խճճվել պատմության մեջ, սակայն միշտ ունեցել եմ այն համոզմունքը, որ այդ պատմությունը մռայլ ավարտ է ունենալու: Ինձ դեռ երբեք չի վիճակվել զգալ երջանկությունն առանց այն բանի, որ ինչ էլ ես մտածեմ դրա մասին, կկատարվի հետո:

пятница, 24 февраля 2012 г.

ՔՈ ՄԵՋ Է ԻՄ ԲՈԼՈՐ ԵՐԱԶԱՆՔԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

"Ես կարծում եմ, որ մեզ նվիրել են միմյանց ամենահարմար պահին: Մենք ցավի աստիճան սպասում էինք միմյանց: Մենք ունենք չափից ավելի մեծ անցյալ եւ բացարձակապես ոչ մի ապագա: Բայց մենք չէինք էլ ուզում, այնպես չէ՞: Մենք միայն հույսեր էինք փայփայում, երբեմն նույնիսկ գիշերները… Գիտես, թե դա ինչի՞ է նման՝ երբ կյանքը մաքրում է քեզ ցողով եւ տեղափոխում իրականության մյուս աշխարհ, չբացահայտված ծովերի՝ մոռացված երազների մոտ: Հետո մենք կրկին մոռանում ենք այդ մասին եւ սկսում ապրել այն բանով, ինչ կոչվում է կյանք՝ նետված տհաճությունների մեջ, մի քիչ ավելի խիզախ, մի փոքր հոգնած ու անլուրջ: Երեւի մեզ իսկապես նվիրել են միմյանց եւ ամենահարմար պահին: Մենք ցավեցնելու աստիճան սպասում էինք միմյանց…"


Էրիխ Մարիա Ռեմարկ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր օրերից գուցե առավել անգույն-տարտամը
Այս օրն էր, որ կար,
Իսկակա՛ն միջակ ու տափակ մի օր,
Բայց նա ինձ համար
Մի արքիմեդյան օր դարձավ հանկարծ.
Ոչ այն է կարծես նորից ծնվեցի,
Ոչ այն է հանկարծ
(Առաջի՜ն անգամ)
Գտա ինքս ինձ.-
Խորամուխ եղա
Ստվերի բազում երանգների մեջ,
Ե՛վ լույսի բոլոր զգայարաններն ինքս զգացի,
Ե՛վ ծաղիկների ներկերի հյութը ինձ հայտնի դարձավ.
Դարձա ընդերքի մրափող ապար,
Ժայռի քարաքոս,
Որ արթուն է միշտ,
Դարձա երազկոտ՝
Ջրհորի նման,
Եվ մտամոլոր՝
Որպես արահետ.
Ես ըմբռնեցի,
Որ եթե ունես թռցնող թևեր՝
Չես զգա երբեք ծանրությունը քո.
Եվ ա՛յն հասկացա,
Որ դրամի պես
Մաշվել են արդեն բառերը բոլոր.
Հասկացա նաև,
Որ մինչև անգամ լավ է ավելի
Բառերն իրար հետ կապ իսկ չունենան,
Քան թե չունենան կշիռ ու արժեք...

Հիշեցի նաև այն խոսքը հայտնի,
Որ եթե մեկից կոչվես մեծամիտ
Եվ կամ անհեթեթ,
Եվ կամ խելագար,
Դու հակառակը չե՜ս ապացուցի՝
Որքա՛ն էլ ջանաս...

ՊԱՐԶԱՊԵՍ ՄԵԾԱՑԱՆՔ

Ինչ-որ շատ ժամանակ առաջ, երբ արևի լույսը կուրացնում էր աչքերը, և նրա յուրաքանչյուր  ճառագայթ ուրախացնում էր հոգին` ստիպելով բարձր ծիծաղել ու թաթիկներով ծափահարել… Երբ անձրևի տաք կաթիլները շոյում էին մազերը,  իսկ ծիածանը երկնքում խաղում էր իր գույներով միայն քո համար… Երբ ժպիտները անկեղծ էին, իսկ ասված բառերը չէին ծանրանում հոգուդ վրա… Երբ տխրությունից կամ ցավից  կարող էինք  լացել առանց ամաչելու ու վախենալու, որ կարող ենք հիմար տեսք ունենալ կամ դառնալ անտեսված… Երբ մեզանից յուրաքանչյուրը կարող էր անկեղծորեն զգալ, ոգեշնչված սիրել և մինչև վերջ ատել…Երբ մեզնից յուրաքանչյուրը միշտ գիտեր, թե հատկապես ինչ է ուզում և կարող էր անկեղծ խոստովանել դրա մասին ոչ միայն իրեն, նաև ուրիշներին…Երբ մենք բոլորս միայն ճիշտն էինք ասում` չիմանալով ստել կամ շողոքորթել… Երբ մենք չէինք խճճվում մեր ասածների մեջ և ավելորդ հարցեր չէինք տալիս… Երբ մենք բարձրաձայն  ասում էինք այս աշխարհին և նրա  բոլոր բնակիչներին մեր զգացմունքների ու մտքերի մասին… Երբ մենք կարող էինք երազել, երազել իրապես` հավատալով անիրականին ու հուսալով ամենալավին… Երբ մենք տալիս էինք մեզ և մեր երազները այս կյանքին` ցանկանալով այն դարձնել ուրիշ,  յուրահատուկ կյանք, որտեղ կա ևս մեկ, ոչ պակաս կարևոր և միլիարդավոր ուրիշներին  ոչ նման մի ճակատագիր: Ճակատագիրը, որը կփոխի այս աշխարհը դեպի լավը, հավատալով որ մի քանի տարի անց  կհայտնվի ևս մի տաղանդավոր բժիշկ, ով կփրկի  կյանքեր, կամ հանճարեղ գիտնական, որ կբացահայտի դեղամիջոց քաղցկեղի դեմ, կամ  մի քաջ  հայրենիքին նվիրյալ զինվոր, կամ անթերի մի պարուհի, կամ շնորհաշատ մի պոետ, կամ նոր հանճարներ գեղանկարչության կամ երաժշտության բնագավառում…
Ինչ-որ շատ ժամանակ առաջ այդ հավատը մահացավ, մարեց այն անկեղծ ու մաքուր մարդկանց  հոգում, որ երբևէ մենք եղել ենք: Նրա կրակը հանգեց` տանելով իր հետ այն հեռավոր չիրականացած երազնաքները, թողնելով միայն ցավի ու հիասթափության մի մոխրակույտ…Մոխրագույն չարությունը, պատելով մեր սրտերը ծանր սև մնացուկով, ժամանակի ընթացքում վերածվեց սուր ու չհղկված մի կտոր գրանիտի: Միայն ցավ, դա է ամբողջը, ինչ մնաց ներսում երբևէ եղած  վառ կրակից: Այդ ցավը հոսում էր հարթ ճանապարհներով մեր այտերի վրա, բայց շուտով դա էլ անգամ չմնաց, մենք վերջնականապես մոռացանք, թե ինչպես են լացում: Մենք բոլորս գնացինք մի ուրիշ աշխարհ` առանց սիրո,  երազնաքի ու հույսի, տանելով մեր հետ միայն մի կտոր գրանիտ` կրծքի վրա ծանրացած…
_Ի՞նչ պատահեց մեր բոլորի հետ…
_Մենք բոլորս պարզապես … Մեծացանք: