воскресенье, 25 декабря 2011 г.

Roly Poly — устройство для людей, находящихся в разлукe


Исследователи отделения промышленного дизайна Национального университета Сингапура ( National University of Singapore) представили устройство, получившее название Roly Poly.
Внешне оно напоминает яйцо и служит для связи двух людей, которые находятся далеко друг от друга.
Устройство достаточно маленькое и его можно всюду брать с собой. В комплекте идут два «яйца» – по одному для каждого.
Принцип работы довольно прост один человек прикасается к «яйцу» – и в этот момент устройство другого человека начинает раскачиваться, указывая на то, что один человек вспоминает о другом. Это работает, даже если люди находятся в разных странах.
Изобретение на данном этапе не имеет аналогов. Его идея состоит в том, чтобы дать двум людям возможность физического ощущения друг друга на расстоянии и тем самым возможность проявить любовь и заботу.
Эксперты считают, что Roly Poly положит начало ряду подобных устройств, поскольку возможность общения через прикосновение раньше не учитывалась.

понедельник, 19 декабря 2011 г.

10 уроков жизни от Альберта Эйнштейна

10 уроков жизни от Альберта Эйнштейна:

1. "Человек, который никогда не ошибался, никогда не пробовал сделать что-нибудь новое".
Большинство людей не пробует делать ничего нового из-за страха ошибиться. Но этого не надо бояться. Зачастую человек, потерпевший поражение, узнает о том, как побеждать больше, чем тот, к кому успех приходит сразу.

2. "Образование — это то, что остается после того, когда забываешь все, чему учили в школе".
Через 30 лет вы совершенно точно забудете все, что вам приходилось изучать в школе. Запомнится только то, чему вы научились сами.

3. "В своем воображении я свободен рисовать как художник. Воображение важнее знания. Знание ограничено. Воображение охватывает весь мир".
Когда понимаешь насколько далеко человечество продвинулось с пещерных времен, сила воображения ощущается в полном масштабе. То, что мы имеем сейчас, достигнуто с помощью воображения наших прадедов. То, что у нас будет в будущем, будет построено с помощью нашего воображения.

4. "Секрет творчества состоит в умении скрывать источники своего вдохновения".
Уникальность вашего творчества зачастую зависит от того, насколько хорошо вы умеете прятать свои источники. Вас могут вдохновлять другие великие люди, но если вы в положении, когда на вас смотрит весь мир, ваши идеи должны выглядеть уникальными.

5. "Ценность человека должна определяться тем, что он дает, а не тем, чего он способен добиться. Старайтесь стать не успешным, а ценным человеком".
Если посмотреть на всемирно известных людей, то можно увидеть, что каждый из них что-то дал этому миру. Нужно давать, чтобы иметь возможность брать. Когда вашей целью станет увеличение ценностей в мире, вы поднимитесь на следующий уровень жизни.

6. "Есть два способа жить: вы можете жить так, как будто чудес не бывает и вы можете жить так, как будто все в этом мире является чудом".
Если жить, будто ничего в этом мире не является чудом, то вы сможете делать все, что захотите и у вас не будет препятствий. Если же жить так, будто все является чудом, то вы сможете наслаждаться даже самыми небольшими проявлениями красоты в этом мире. Если жить одновременно двумя способами, то ваша жизнь будет счастливой и продуктивной.

7. "Когда я изучаю себя и свой способ думать, я прихожу к выводу, что дар воображения и фантазии значил для меня больше, чем любые способности к абстрактному мышлению".
Мечты обо всем, чего бы вы могли добиться в жизни, — это важный элемент позитивной жизни. Позвольте вашему воображению свободно блуждать и создавать мир, в котором вы бы хотели жить.

8. "Чтобы стать безупречным членом стада овец, нужно в первую очередь быть овцой".
Если вы хотите стать успешным предпринимателем, нужно начинать заниматься бизнесом прямо сейчас. Хотеть начать, но бояться последствий, вас ни к чему не приведет. Это справедливо и в других областях жизни: чтобы выигрывать, прежде всего нужно играть.

9. "Нужно выучить правила игры. А затем, нужно начать играть лучше всех".
Выучите правила и играйте лучше всех. Просто, как и все гениальное.

10. "Очень важно не перестать задавать вопросы. Любопытство не случайно дано человеку".
Умные люди всегда задают вопросы. Спрашивайте себя и других людей, чтобы найти решение. Это позволит вам узнавать новое и анализировать собственный рост.

четверг, 15 декабря 2011 г.

Չ. Չապլին. «Երբ ես ինձ սիրեցի…»

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով:
Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է:

среда, 14 декабря 2011 г.

Պաուլո Կոելո /Paulo Coelho/

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով:
Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
- Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
- Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
- Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան:
Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչեր ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր:
Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ-ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին:
Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ:
Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:
Այսպես իրականացան նրանց ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է մեր երազանքների հետ: Դրանք կատարվում են, բայց բոլորովին այլ կերպ, քան պատկերացնում ենք:

Սարդոստայն

Երեկոն սենյակիս պատերին ծուռ ու մուռ ստվերներ է գծում,
Հեռացող քայլերի արձագանք կա դատարկ փողոցում,
Մեկ լսվում են նրանք, մեկ էլ ոչ,
Արդյոք ու՞ր են գնում:
Մենք բոլորս հյուրեր ենք անկոչ այս դատարկ աշխարհում:
Սենյակում, որտեղ ես եմ ապրում,
Կան ուրիշ տարօրինակ էակներ,
Բայց նրանք երբեք չեն խանգարում,
Երբեք չեն խանգարում ինձ ապրել…
Կա մկնիկ, որ շաքար է սիրում և ունի ընտանիք,
Եվ կատու, որը սիրահարվում ու փախչում է տանիք,
Կա մի սարդ, որ սիրում է կախվել փոշոտ առաստաղից
Ու մեկ-մեկ զրուցում է ինձ հետ տանջող հոդացավից:
Երեկոն հուշերիս թևերից սարդոստայն է գործել,
Ես սարդի էդ իմ առաստաղից որոշել եմ կախվել,
Որոշել եմ կախվել հենց այնպես առանց լուրջ պատճառի,
Փաթաթվել հուշերիս թևերին ու ոռնալ կատաղի…
Թե բոլորս հյուրեր ենք անկոչ ու որբեր միայնակ,
Էլ ինչու՞ ենք իրար հալածում ու կրծում շարունակ…
Երեկո… հուշերիս փողոցով իմ անցյալն է անձայն հեռանում,
Եվ նրա հեռացող քայլերից ես մենակ եմ մնում:
Իմ մկնիկը արդեն արթնացել ուտելիք է փնտրում,
Իմ կատուն ինձանից ձանձրացել տանիքում է քնում,
Ժամանակը սարդի պես նայում է մութ անկյունից,
Մեղքերիս թողություն եմ հայցում չգիտես թե ումից:
Հույսերիս կոտրված հայելուց սառնություն է փչում,
Այնտեղից անծանոթ ինչ-որ դեմք անթարթ ինձ է նայում,
Ես գոռում եմ. «Կորի՛ր գարշելի, այդտեղ ի՞նչ ես անում»,
Նա նայում արդեն չարացած և ես ինձ եմ տեսնում…
Երեկո… իմ փոքրիկ սենյակում մի թիթեռ է անվրեջ պտտվում
Եվ նրան իմ սենյակը փոքրիկ մի անվերջ սարդոստայն է թվում…

.............

Արդյոք շա՞տ բան եմ խնդրում.
ես կուզեի, որ քո ձեռքը`
որպես փոքրիկ գորտ, քներ իմ ափերի մեջ:
Ի’նչ է ինձ հարկավոր: – Այս դուռը բացել,
քո աշխարհը մտնել,
փակ, կանաչ և քաղցր աշխարհը:
Այս գիշեր, երբ վերջանում է բուի միայնության տարին,
չե’ս տա ինձ ձեռքդ.
Դու` հեռու ես…
Ես օդից կստեղծեմ քո ամեն մի մատը
և նուրբ միջուկը քո ափի,
կստեղծեմ հակառակ կողմը`
երակների հյուսվածքով երկնագույն ծառերի աշխարհը:
Կարծես թե ինձնից է կախված
գոյությունը աշխարհի,
հաջորդականությունը տարվա եղանակների,
կանչը աքաղաղի, սերը մարդկային:
Իմ ափերի մեջ եմ
ես վերցնում քո ձեռքը…

Դատարկվեց


Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ արյունից,
Որ սնուցում էր բջիջ առ բջիջ
Երկուսիս միջև տաքուկ մեծացած
Այն ջերմությունը, որն ուժ առնելով
Մեր կրակներից այնպես զորացավ,
Որ դարձավ հսկա սիրահարություն,
Բայց սեր չդարձավ,
Որ հիմնավորեր մի մեծ գոյություն,
Այլ մնաց որպես հպանցիկ հրդեհ
Ու կամաց-կամաց մեզնից աննկատ
Երբ ներսից այրվեց,
Մոխրակույտ դարձավ,
Բերեց երկուսիս սիրո վթարի
Ծանր մի տարի…
Սիրտս դատարկվեց
Ոչ թե քո սիրուց, այլ իմ հավատից,
Որ թավալվում է դեռ մոխրակոլոլ
Հիասթափությամբ,
Ու նրա ամեն-ամեն մի բջիջ
Որպես անցյալի սպառված երազ
Դատարկ աչքի պես նայում է վրաս,
Ցավերով հիշում ինչպես մեր միջև
Տաքացավ այդ օձ ջերմությունը պաղ,
Ու փոխանակ սեր՝ լափող հուր դարձավ,
Ամենուր սփռեց մոխիր ու անթեղ,
Որ հետո այսպես գար ու անհոգի
Վերածվեր սիրո սառնամանիքի
Ու ցրտահարեր երկուսիս մեկտեղ…

Բաժանում


Բաժանում կա, որ արժե իսկապես,
Հազար միացում,
Ինչպես քոնն հիմա, ուր կա և զղջում,
Եվ խղճի մորմոք,և արցունք ու ցավ.
Եվ տարիների կորուստ կա հարկավ…
Գնում ես որպես հեռացող մի վիշտ,
Եվ ոչ թե պանդուխտ,
Որն ունի միշտ էլ տունդարձի ճամփա…
Գնում ես որպես փրկության մի ուխտ,
Տանելով քեզ հետ թուլությանդ ողջ
Կարողությունը,
Որ յուրացնել չկարողացա,
Չկարողացա տանել կանացի
Ուսերով հոգնած
Տվածդ հարուստ տառապանքների
Գանձերը աղքատ,
Ուր ափսոսանքի մի ոսկի չկա…
Առ տար, տար քեզ հետ
Քո սիրուց շահած կուտակումներս,
Որ պատկերով լի հույսեր են փշրած,
Փթթած հույզեր են՝ մախաղներով լի
Ու քուրձեր՝ լցված հավատով դատարկ…
Տար քեզ հետ բարձած խեղճ տարիներիս
Վագոնները ձիգ,
Որ բերնեբերան լցված են ցհագ
Հուսախաբությամբ…
Ես գիտեմ, որ մեր ճակատագրում
Լավատեսության ոչ մի շոքեքարշ
Չի շարժի տեղից այդ գնացքը բութ,
Քանզի շուռ կգա ուժասպառության
Երկաթգծերին
Ու կկործանվի հիասթափությամբ…
Առ տար, տար քեզ հետ բեռները սիրուդ,
Որ չհանգուցվեն կյանքիս վթարին,
Ու ծանրանալով աճյունիս հոգուն
Այն աշխարհում սեղմ
Կտրեն շիրիմիս շունչը հողեղեն…
Տար սիրտս, առ տար,
Սերն ունի հզոր նախազգացում,-
Բաժանումներ կան որ արժեն հազար
Մահ ու միացում…

пятница, 9 декабря 2011 г.

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Վերածնվել եմ.., նորից եմ ապրում...., նորից եմ սիրում: Չէ, նորից չէ, ավելի,....ավելի շատ եմ սիրում, ավելի շատ եմ սիրում կյանքը, ավելի շատ եմ սիրում այն ինչ իմն է: Երջանիկ եմ, որ կամ ու գրում եմ այս գրառումը, իսկ այն ամենը կամ նրանք, ովքեր գորշացնում են իմ կյանքը, կարծես այլևս գոյություն չունեն ինձ համար: Հետաքրքիր է` ինչու մարդ պետք է զգա մահվան սարսափը և նոր միայն հասկանա կյանքի աննշան ու կարևոր ճշմարտությունները:

пятница, 21 октября 2011 г.

ԱՆՔԵԶ

 Երկար ժամանակ է չեմ գրել։ Հավանաբար մտքերիս ու գործերիս  անորոշ ու շատ լինելու պատճառով։ Այսօր ընկերներիցս մեկին  գանգատվում էի, որ ստեղծագործելու ցանկությունս անհետանում է, շտապ սիրահարվել է պետք ))), նա էլ կատակեց թե իր վրա հույս չդնեմ. նա արդեն սիրած աղջիկ ունի ))))))))) Դեհ, ինչ արած....
Ուղղակի ես արդեն զգում եմ ձմռան շունչը... այն ամենաշատն է ստիպում մտածել քո մասին, ձմռանն ամենաշատն եմ զգում քո կարիքը, հատկապես երբ ձեռքերս են սառչում։ Քո ներկա բացակայությունն ամենաշատն եմ զգում ձմռանը։ Կիսատությունս լցնում եմ տարատեսակ զանգերով, բարևներով, հանդիպումներով, որոնք ավաղ չունեն քո ջերմությունը, քո աչքերի արևները, քո տաքուկ էությունը։
Եվ եթե դու գաս, թե մթության մեջ հանկարծ մենակ զգաս, ձեռքդ մեկնիր,  իմ սեփական ձեռքերն այնտեղ վաղուց արդեն քոնն են փնտրում։ Ես կփակեմ իմ կոպերը, տաքությունը խոր աչքերիդ չկորցնեմ, ես կշոյեմ քո մեջ եղած թախիծը ողջ, բայց  քեզ փրկելու փորձ չեմ անի, կդատարկվես...


Չկա կյանք, որին չայցելի սերը, պետք է ընդառաջել նրան իր ժամանակին. ահավոր բան է ուշացած ցանկությունը։ Զգույշ, երբ փոքրիկ աղեղնավորը բախի քո դուռը, ստիպված չլինես մի մխրճված հոգի հրամցնել նրան, կամ մի քայքայված մարմին, կամ ցավագար մի սիրտ, ստիպված չլինես մի անդամալույծի աթոռ առաջարկել նրան որպես գահ։

среда, 7 сентября 2011 г.

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Ահա թե ինչպիսին է հուսահատությունը. սառն է, դառն է, անտանելի միայնություն է։ Այն անհատակ անդունդ է, սառցե մռայլություն, որ գալիս է թունավորելու կյանքդ։
Այս թույնը հասել էր արդեն իմ գիտակցությանը, վախը փակել էր ճիշտ որոշման տանող բոլոր դռները։ Ասում են` եթե  քյանքում դժվարին խնդրի առաջ ես կանգնում, ապա դու անկասկած կարող ես այն լուծել, այլապես այն չէր պատահի քեզ հետ։ Ես համոզվեցի դրանում, ես այժմ հանգիստ եմ։ Հանգիստ եմ, որովհետև կայացրել եմ ճիշտ որոշում և ազնիվ եմ իմ խղճի առաջ։
Չնայած այս մի քանի օրերը կյանքիս ամենադժվարին ժամանակահատվածն են, չեմ պատրաստվում գրել դեպրեսիվ նյութեր։ Ուզում եմ հավատալ, որ վաղը բոլորովին նոր ու բարի օր է լինելու, պետք է ուրախանալ ու կիսվել երջանկությամբ։ Գոնե փորձել...Պետք է ժպիտով ապրել։ Գիտե՞ք որն է ամենակարևորը։ Որ թույլ չտաք դեպրեսիվ մտքերը ձեզ այցելեն, որովհետև նրանք շատ նման են շղթայի, մի միտքը հրում է մյուսին, հաջորդին...և նրանք սկսում են շրջանառվել ձեր մտքում և թունավորել ձեր գոյությունը։ Ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ դու չես նկատում, թե ինչպես ընկար ծուղակը։
Հետևեք ձեր մտքերին...







четверг, 14 июля 2011 г.

REINCARNATION

Հետևյալ գրառմանս պատճառ հանդիսացավ այս հրաշք երգը: Առավել դրական ու բարի երգ չեմ կարող պատկերացնել: Գրվածքս մի փոքր գովազդային կլինի. կներկայացնեմ իմ սիրելի Ռեինկարնացիայի որոշ ստեղծագործություններ, որոնք շատ եմ սիրում: 
Ինչպես երգում է ասվում` ուզում եմ իրար սիրեք... Եվ այս տեսահոլովակը դիտելիս ուզում եմ երեխա ունենալ : )))))))

Առանց կարոտ չի լինում սեր.....Առանց սեր չկան հույզեր...
Մեզ հույզեր ու հոգու ալեկոծություն է պետք, մեզ սիրո մեջ տանջանք է պետք, այլ կերպ կիսատ է, այլ կերպ մենք չենք ապրի։ Ամեն  նոր սեր մի նոր խթան է, մի նոր լույս մեր կյանքում, նա է գալիս գունավորելու մեր գորշությունը...

Գտեք ձեր կյանքի լույսը ու դարձեք մեկի համար նրա լուսաբացը.... Լուսավորեք ձեր սիրտն ու հոգին....

Արի լինենք մենք  ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱՑԻ

пятница, 8 июля 2011 г.

ՍՈՒՐՃ, ՇՈԿՈԼԱԴ, թե՞ ԴՈՒ


Դառը սուրճ և քաղցր շոկոլադ…Երկու ծայրահեղություն, որոնք համեմում են իմ յուրաքանչյուր օրը, ծայրահեղություններ, որ օգնում են ինձ սթափ լինել ու իհարկե  գլուխս կորցնել։ Երկու սովորություն, որոնց արանքում միշտ էլ տեղ ես գտնում ԴՈՒ. չէ՞ որ առանց քեզ կմոռացվի իմ սիրած սովորությունը` սիրելը։ Բայց ո՞վ ես դու, որտե՞ղ ես…..անիրական ես։ Իրական է միայն իմ սուրճը։ Այն ջերմացնում է ինձ, այն չի այրում, սպիեր չի թողնում….Սուրճի բույրը ինձ տխուր հիշողություններ չի բերում,  շոկոլադն ինձ երջանկության հորմոններ է հաղորդում է և ոչ երբեք նյարդայնացնում։ Դու չունես նրա քաղցրությունը, դու միայն դառը մտքերով ես համեմված։ Դու անհույս տաքանում ես քո սառցե սրտի արձակած սառնությունից, և դու չես կարող հալչել իմ մատների հպումից…
Դու նա ես, ով իր բացակայությամբ դատարկ է թողնում իմ էությունը…Բայց ո՞վ ես դու, որտեղ ես…. Անիրական ես…

суббота, 25 июня 2011 г.

ՆԱՄԱԿ ՋԵՐԱԼԴԻՆԱՅԻՆ


Չեմ հոգնում անընդհատ վերընթերցել այս նամակը ... 

Դստրիկս,
Հիմա գիշեր է: Ծննդյան գիշերԻմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռայիմ գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.
Ես քո հայրն եմ, Ջերալդինա:
Ես`Չարլին, Չարլի Չապլինը:
Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասինԻսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:   Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու°մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու°մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինաես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապաողորմածություն հայցում
Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամերըև չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն ախարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունենԿեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուս երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեց տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասինԵվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, <<Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են>>: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դւ ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:
Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրեսԵս ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկսասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելիանհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկոքեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին
Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:
Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:
Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի: