Ես մի փոքր էլ կսպասեմ… Քանի դեռ Արևն ամբողջությամբ չի թաքնվել, մի փոքր էլ կնստեմ այս քարին:
Այստեղ արևը բաց դեղին է, ինչպես մեր հեռավո~ր, հեռավո~ր գյուղում… Նա ջերմության գրեթե ոչ մի նշույլ ցույց չէր տալիս և միակ տաքը որ կար, միայն նրանից էր, որ գիտեինք` Արև է:
Ես մի փոքր էլ կսպասեմ, հետո կգնամ` աննկատ, բայց սպասելի, ինչպես որ Նա է գնում…
Комментариев нет:
Отправить комментарий