Իսկ դու այսօր ի՞նչ դիմակ ես ընտրել, այսօր ի՞նչ խաղ ես խաղալու....
Էսօր շաբլոն դեմք եմ. խոսելու եմ դիմակներից։ Հիմա դա շատ մոդայիկ ու տարածված թեմա է, բոլորն ուզում են պատռել բոլորի դիմակները, 14-15 տարեկան երեխաները խոսում են դիմակներից, ամպագորգոռ ստատուսներ են գրում իրենց սոցիալական էջերում.....ինչ հուզիչ է... Ճիշտ է` հիմա անկեղծ ու սրտաբաց մարդը մեզանում հազվագյուտ երևույթ է, նույնիսկ ինչ-որ տեղ խղճալի։ Այս դեպքում է երևի դիմակը օգնության հասնում. մարդիկ սկսում են իրենց կեղծ ու շինծու խաղը, որ դաժանության ալիքը չկործանի իրենց։
Ես ոչ մեկին չեմ արդարացնում, ոչ էլ ուզում եմ կյանքի դասեր տալ...դա իմը չէ։ Մեկը լիներ ասեր` աղջիկ ջան, բա ի՞նչ ես անիմաստ խոսում։ Երևի ինքս ինձ համար եմ ուզում հասկանալ, թե` ի՞նչ ասել է դիմակ։
Դիմակներ չեն լինում, լինում են տարբեր վարքագծեր ու վերաբերմունքներ այս կամ այն իրավիճակում տարբեր մարդկանց նկատմամբ։ Չկա էնպիսի մի մարդ, որը բոլորի հետ իրեն նույն կերպ պահի, ու՞մ եք ուզում խաբել։ Դա է մեր էությունը, որովհետև մենք անընդհատ ու անխուսափելիորեն կախման մեջ ենք ինչ-որ մեկից ու ինչ-որ բանից։ Օ..այս ինչեր եմ ասում, իհարկե ոչ, օրինակ դու, այո, հենց դու ազատ մտածելակերպի ու վարքագծի տեր մարդ ես։ Շարունակիր սնել քեզ այդ ստով։
Իսկ մենք իրական ենք միայն մեր ընտանիքներում, մեր հարազատների հետ շփման մեջ։ Ցավալի է, բայց կյանքում ամենաշատը վիրավորում ու կոպտում ենք մեզ ամենահարազատ մարդկանց` քրոջը, եղբորը, մայրիկին, ամուսնուն...Որովհետև միևնույն է նրանք միշտ էլ սիրելու են մեզ, միշտ էլ ներելու են, որովհետև նրանք....չեն հանելու մեզ աշխատանքից, չեն իջեցնելու աշխատավարձը, չեն կտրելու մեր քննությունը... և այլն։
Եթե տարբերակելու լինեինք դիմակները, վատթարագույնը և անընդունելին նրանցից ինձ համար կլիներ Սուտը։ Ավելի խղճուկ դիմակ է Վախը։ Այո, ես դա դիմակ եմ համարում։ Օրինակ սիրելու վախից մարդիկ շատ լուրջ, "իմաստուն" ու անկոտրում մարդու դիմակ են հագնում, ասել է թե` մենք գիտենք թե ինչ է հիասթափությունը, թե դա ինչ ցավ է, դրա համար էլ "կոնտրոլ" ենք անում մեր զգացմունքները և խուսախում նոր քայլերիցից։ Հիմա կլացեմ, գիտեք՞։ Իսկ ով է ասել, որ սիրելը հեշտ է կամ ով կյանքում չի կոտրվել, սխալվել, հիասթափվել և նման այլ սրտաճմլիկ բաներ։ Բայց ինչու կործանել ինքդ քեզ, ինչու սպանել քո մեջ այն գեղեցիկը, որ նոր ծիլեր է ուզում տալ։ Չնայած, չէ, վախը պետք է կրծի քեզ ներսից, սառույցով պատի սիրտդ ու հոգիդ։ Անորոշության տենդագին ցավն է պատել քեզ։ Բայց չէ որ դու ունես հնարավորություն միայն այժմ և հիմա, սիրիր, ապրիր ու սավառնիր, մի մտածիր թե ինչ կլինի վերջում։ Վերջը բոլորս էլ գիտենք, կարևորը սկիզբն է տարբեր։ Երջանկությունն ավելի տարողունակ է, քան տանջանքը։
Վերջերս ինձ վրա ահավոր ազդում են անհավատ դիմակավորները։ Անհավատներին չեմ սիրում։ Մեկ նրանք չեն հավատում ընկերությանը, մեկ սիրուն, մեկ երջանկությանը և այսպես շարունակ... Անիմաստ ու փուչ խոսքեր։ Չեն հավատում սիրուն, բայց ամեն անցորդի մեջ իրենց մի մասնիկն են փնտրում, երազում են մեկին, ով կկարողանա լցնել հոգու այդ դատարկությունը, զայրանում են, թե ինչից է, որ կուշտ են, բայց հագեցած չեն։ Անզորությունից ու իրենք իրենցից փախչելու համար թաղվում են գործերի մեջ...ահ, նրանք գործնական հաջողությունների են հասնում այո՞.....Բայց ինչ-որ բան կիսատ է, այն չէ, լիարժեք չէ...
Ուուուֆֆ.....էս ինչեր գրեցի՞, մի ամբողջ քննադատական, զզվեցի ինձանից. Ուղղակի այս ամենը ինձ հոգնեցնում է, ուղղակի ես ես ինքս ինձ եմ քննադատում։ Հոգնել եմ ձևերից, նույն դեմքերից, անիմաստ զրույցներից, բառերի փշրանքներից, այս անդադար անձրևից, կարոտից ու սպասումից և դիմակավորների կույտ սոցիալական կայքերից ու ինտերնետից, երբ չգիտես որտեղ է վերջանում երևակայականը....

Es sirum em qo ''Mitqe''...
ОтветитьУдалитьEs el qez em sirum tandzik jaaaan )))))
ОтветитьУдалить