четверг, 14 апреля 2011 г.

Ангелы где то рядом

...Քրքրվել է մայրամուտը.....ես այրված թևերս պարզել եմ, որ սրտիդ հեռվից հպվեմ....լալաաալաա....Հրաշք երգ ա...հրեշտակային (http://www.youtube.com/watch?v=2DQi7iL3CnA&feature=related%20%E2%80%8B%20%E2%80%8B): Ուղղակի էս պահին սա եմ լսում և չգիտեի ինչպես սկսել միտքս։ Իսկ միտքս երեկվա իմ օրվա մասին է։ Անկեղծ ասած հրաշալի օր եմ անցկացրել. իրոք հրաշք եմ համարում այն օրերը, որոնք լի են լինում ծիծաղով, երբ ծիծաղից իսկապես հոգնում եմ, արտասվելու աստիճան... Ինձ լավ ճանաչողները էս պահին կասեին "բայց ինչ նորություն ասեցիր՞ որ, դու անընդհատ ես ծիծաղում"։ Երեկ նույնիսկ ասեցին, որ երբ ինչ-որ կատակ է հնչում, նայում են, թե ես ինչպես եմ ծիծաղում, հենց դրանից էլ ծիծաղում են... Բայց իրականում իմ մասին չէ, որ ուզում եմ պատմել. հրեշտակների մասին եմ պատմելու։ Իմ շրջապատում հրեշտակ է հայտնվել, ես նրան գրեթե ամեն օր տեսնում եմ, բայց միայն երեկ եմ իմացել դրա մասին.... այո այո, ես չեմ գժվել... Նա երբեմն ինձ համար սուրճ է լցնում առավոտյան, համեղ կերակուրներ է պատրաստում, ամեն ինչից առավել սիրում է կարգուկանոն (իսկական հրեсьտակ), սիրում է պարել, քաղցր սուրճ ու сметана (հայերենը չգիտեմ:)))), և շատ է սիրում բողոքել, դեհ...ինչ արած, բոլորս էլ թերություններ ունենք:))))) Ինչպես տեսնում եք, նա հասարակ մահկանացուներիս նման է, ոչ մի ֆանտաստիկա։ Դեմքի տարօրինակ արտահայտությա՞մբ եք կարդում, ինչ է դուք չե՞ք հավատում հրեշտակների գոյությանը....զարմանալի մարդիկ եք, գիտեք՞։ Չեք հավատում նրանց գոյությանը, բայց լավ մարդու հանդիպելիս, մտածում եք "կարծես հրեշտակ լինի"։ Ըստ հին դիցաբանության, հրեշտակները Աստծո սուրհանդակներն են, որոնք հայտնվում են հիշեցնելու մեզ մեր բարոյական մաքրման անհրաժեշտության մասին, նրանք մարդկային հոգու բարի պահապաններն են։ Հրեշտակը գեղեցկության ու կատարելության մարմնավորում է, բայց ցավոք ժամանակակից աշխարհում հրեշտակների համար տեղ չկա, մարդիկ դադարում են ընկալել գեղեցիկն ու վեհը, նրանք անտարբերության, ագահության ու նյութապաշտության գերին են։ Եվ եթե տեսնում են միայն չար ու անբարո հրեշտակներին, ուրեմն դրանք իրենց  հոգու արտացոլանքն են։
Թերևս, հիասթափվելով մարդկանցից, հրեշտակները անդարձ լքե՞լ են երկիրը` չթողնելով ապաքինման որևէ հույս։ Նրանց չէին հավատում, նրանց ծաղրում էին, նրանց հեռանալը արդարացված է։ Նրանք հեռացան, ապացուցելով այն, որ նույնիսկ հրաշքը չի կարող փոխել նրան, ով չի ձգտում փոփոխությունների, ով ընդունակ չէ ստեղծել ինքն իր մեջ ՄԱՐԴՈՒ։
Գիտե՞ք` իմ ծանոթ հրեշտակը նույնիսկ հավատում է ասպետների գոյությանը։ Նա սպասում է, որ յուրաքանչյուր բացվող առավոտ իր հետ կբերի  ԻՐ ասպետին, որ միայն իրենը կլինի։ Բայց ախր մերօրյա ասպետները խարխափում են անորոշության ու վախի թանձր մշուշի մեջ։ Բարի հրեշտակ, լուսավորիր նրանց միտքը։ 
Օրս վեջացավ ինչպես բրազիլական սերիալ, ավելի ճիշտ մասնակիցը եղա նրա մի սերիայի։ Այսօրվա սերիայից իմացա, որ Ալբերտոն ու Անետան քույր ու եղբայր չեն, և նրանց ոչինչ չի խանգարում ամուսնանալ։ Նրանք էլ հասան իրենց մուրազին ( Ան յաաան, կներես, բայց չէի կարա ձեռ չառնեի, ահագին խինդ ինձ պարգևեցիր):
Մտքերս դեռ սավառնում են այս ու այն կողմ, դեռ շատ երկար կուզենայի խոսել, բայց....արդեն ժամը երեքն է....գնամ, գուցե ես էլ իմ հրեշտակին հանդիպեմ երազում:
Քեզ բարի գիշեր....

Мы жили без времени,
Не думая о годах и минутах
Радовались как дети
Когда находили деньги в зимних куртках  http://www.youtube.com/watch?v=nYFruKf1VnI   

Էս պահին էլ սա եմ լսում...

4 комментария:

  1. Tateeeeeev, erajshtakan jashakid masin xosq chka, isk inch veraberuma hreshatkin, vtangavora iravijakum em es arden, vorovhetek kamac-kamac es el em inch-vor sksel havatal nra goyutyan@

    ОтветитьУдалить
  2. ))))De qo azdecutyunn el ka, qo ergecik dzaynn em amen or lsum, Amal jan. Laaav , bayc voch meki chases....

    ОтветитьУдалить