суббота, 2 апреля 2011 г.

ԵՐԱԶԻՍ ՄԵՋ...

Գիտնականներից շատերն ասում են, որ մարդիկ երազում տեսնում են այն, ինչի կարիքը հատկապես շատ ունեն։ Եթե այդպես է այս, գիշեր ես քո կարիքն ունեի այնքան, որքան ջրի ու սննդի, արևի ջերմության ու բարի մի ժպիտի կարիք եմ ունենում։ Դու նվիրեցիր ինձ մի նոր կյանք այդ երազում, նվիրեցիր մի հայացք, մի հպում և քո գրկի մեջ մի աշխարհ։ Դու այնքան մոտիկ էիր ու մտերմիկ, այնքան էինք մենք իրական. մենք չէինք փորձում լինել ավելի լավը, մենք չէինք կասկածում, մենք սիրում էինք...
Եվ ինչ եղավ՞....ես արթնացա։ Կարծես ինձնից խլած լինեին իմ կենսական մասնիկներից մեկը։ Ռոբոտացած վիճակում կատարեցի բոլոր անհրաժեշտ գործողություններր աշխատանքի գնալու համար և առօրյայի մեջ կորցրեցի իմ երազը...Բայց դու իմ շնչում էիր, դու իմ աչքերում էիր, դու իմն էիր..
Էհհ, անխիղճ գիտնականներ....ասում են նաև որ երազի միջոցով մարդուն տրվում է հնարավորություն անհնարինը տեսնել հնարավոր։ Ուրեմն ես տեսել եմ անհնարի՞նը։ Ոչ դա կլինի...ես դա ուզում եմ...ես դրան սպասում եմ...իմ կյանքում գարուն է...

2 комментария:

  1. Мир состоит из меня, моих мыслей, моих чувств, все остальное мираж, чистое воображение. Жизнь – сон, где я сам создаю образы, которые проходят передо мной. Жизнь – это последовательный сон, и когда он перестает сниться, весь мир с его красотой и болью, печалями, с его невообразимым разнообразием перестает существовать.

    ОтветитьУдалить