вторник, 22 марта 2011 г.

՚՚ՈՐ ՄԵՆԱԿ ԵՍ ԴՈՒ ԻԲՐԵՎ ՄԻ ԻԳՐԵԿ՚՚՚




Ես հաճախ եմ մտածում, թե ինչու են մարդիկ վախենում միայնությունից, այդ թվում և ես։ Գուցե մարդ միայնության մեջ է միայն տեսնում է, թե ով է նա իրականում։ Երևի հենց դրա համար էլ մեզ օդի նման անհրաժեշտ է շրջապատված լինել մարդկանցով, որոնք հաճախ նույնիսկ մեզ օտար են։ Միայնությունը սկսվում է վախից, որն ամենաանտանելին է։ Միայնության վախից սկսում է դժոխքը, որտեղ տիրում է սեփական անձի ու կյանքի նկատմամբ դժգոհությունը, կյանքի իմաստի ու ըմբռնման բացակայությունը։ Երբ մենակ ես, կարծես հոգուդ այդ բոլոր չարիքները արթնանում են։ Այո, դրա համար ենք մենք վախենում միայնությունից, մեզ անընդհատ անհրաժեշտ է, որ մեզ շեղեն մեր սեփական մտքերից։ Դրանից հետո սկսվում է սարսափելին, երբ հասկանում ես, որ ետդարձի ճամփա չկա, երբ հասկանում ես, որ գալիս ես այս աշխարհ միայնակ և կհեռանաս նրանից կրկին միայնակ, սկսում ես մտածել, որ գտնելով քո երկրորդ կեսին, կփրկվես միայնության զգացումից։ Ես իրոք հավատում եմ, որ յուրաքանչյուրս ունենք մեր երկրորդ կեսը. մեր սրտի կեսը, մեր հոգու կեսը, մեր անփոխարինելին։
Բայց մենք պետք է հասկանանք, որ պատրանք է մտածել, որ այլ մարկանց օգնությամբ կարող ես ձերբազատվել միայնությունից։ Իրականում նույնիսկ ամենամոտ ու ամենահարազատ մարդը, ամենամոտ ընկերը, ինչքան էլ որ նա ցանկանա, չի կարող մեզ հետ կիսել մեր աշխարհը։ Մենք միայնակ ենք ու միայնակ անդարձ։ Երբեմն ես ջղայնանում եմ ինձ հարազատ մարկանց վրա, երբ նրանք ինձ չեն հասկանում և հանդիմանում  այս կամ այն արարքի համար։ Ցավալի է, որ չենք հասկանում, թե ինչպիսի ազդեցություն են թողնում մեր անփութորեն ասված բառերը նրանց վրա։ Ինչ գիտենք մենք մեր հարազատ մարդկանց մասին, բացի նրանից, ինչ իրենք են բարեհաճել պատմել մեզ։ Ինչ կարող ենք մենք իմանալ այդ մարդու մասին և ինչպես կարող ենք նրան հասկանալ, եթե չենք տեսնում աշխարհը նրա աչքերով։ Ինչքան էլ մենք փորձենք, մենք երբեք ամբողջ պատկերը չենք տեսնի, ուստի մեր ամբողջ այդըմբռնումըմիայն պատրանք է։ Մեր ընկերները, հարազատները, երկրորդ կեսընրանք ընդամենը մարդիկ են, որոնք օգնում են մեզ թաքնվել մեր խնդիրներից այնքան հմտությամբ, որ թվում է, թե նրանք ստեղծված են հենց մեզ համար։ Բայց դա միայն բանտից փախուստի մի փորձ է, որը մենք համարում ենք մեր կյանքը։ Մեր յուրահատկությունը ընդունելու փոխարեն, մենք շարունակում ենք ցանկանալ անհնարինը։ Ահա սարսափը. մենք դատապարտված ենք միայնության։
Կարծում եմ, ինձ համար ես արդեն պարզել եմ, որ մենք դատապարտված ենք միայնության, և կարող եմ ասել նաև, որ մենք լիակատար երջանիկ կլինեինք, եթե վեջապես հասկանայինք և ընդունեինք այն, որ մենք ոչ մեկի ոչինչ պարտական չենք, և մեզ նմանապես պարտական չեն. Դա է լիարժեք ազատությունը։
Բայց ահա պարադոկսը և որքան հրաշալի է, որ այն գոյություն ունի. Ես ուզում եմ պահանջել իմ հարազատներից, ընկերներից, նրանից, ում ես կսիրեմ և ով ինձ կսիրի, որ երբեք և ոչ մի դեպքում ես ինձ չզգամ լիարժեք ազատ։ Լիարժեք ազատ մարդը նա է, ով ոչինչ չունի կորցնելու և նաև ոչինչ չունի տալու։

Комментариев нет:

Отправить комментарий