Դառը սուրճ և քաղցր շոկոլադ…Երկու ծայրահեղություն, որոնք համեմում են իմ յուրաքանչյուր օրը, ծայրահեղություններ, որ օգնում են ինձ սթափ լինել ու իհարկե գլուխս կորցնել։ Երկու սովորություն, որոնց արանքում միշտ էլ տեղ ես գտնում ԴՈՒ. չէ՞ որ առանց քեզ կմոռացվի իմ սիրած սովորությունը` սիրելը։ Բայց ո՞վ ես դու, որտե՞ղ ես…..անիրական ես։ Իրական է միայն իմ սուրճը։ Այն ջերմացնում է ինձ, այն չի այրում, սպիեր չի թողնում….Սուրճի բույրը ինձ տխուր հիշողություններ չի բերում, շոկոլադն ինձ երջանկության հորմոններ է հաղորդում է և ոչ երբեք նյարդայնացնում։ Դու չունես նրա քաղցրությունը, դու միայն դառը մտքերով ես համեմված։ Դու անհույս տաքանում ես քո սառցե սրտի արձակած սառնությունից, և դու չես կարող հալչել իմ մատների հպումից…
Դու նա ես, ով իր բացակայությամբ դատարկ է թողնում իմ էությունը…Բայց ո՞վ ես դու, որտեղ ես…. Անիրական ես…

լավն է
ОтветитьУдалитьSirun es grel shat.... :* Puchur))))
ОтветитьУдалить